Էրդողանն ու Ալիեւը Շուշիում «համապարփակ պայմանագիր» կստորագրեն - Mediamax.am

2565 դիտում

Էրդողանն ու Ալիեւը Շուշիում «համապարփակ պայմանագիր» կստորագրեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները հունիսի 15-ին Շուշիում «համապարփակ պայմանագիր» կստորագրեն:

Այդ մասին հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Ադրբեջան այցի ընթացքում մենք նախ կգնանք Ֆիզուլի, իսկ այնտեղից կմեկնենք Շուշա: Շուշայում ստորագրվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության համապարփակ պայմանագիրը», - ասել է Թուրքիայի նախագահը:

 

Էրդողանի այցը Ադրբեջան ծրագրված է հունիսի 14-ից 16-ը:

 

Նախատեսվում է, որ հունիսի 16-ին Էրդողանն ու Ալիեւը միասին կդիտեն Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն Թուրքիա-Ուէլս հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին