Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան ասել է, որ «անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ»:
«Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու եւ ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձեւավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին», - ասել է նախագահը Նուր-Սուլթանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում եւ նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է: Հայաստանում կան ընտանիքներ, որոնց տղաները, ամուսինները, հայրերը անհետ կորած են: Սա պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ: Այսինքն, ամեն օր նրանք կանգնած են դրախտի եւ դժոխքի արանքում», - ասել է Արմեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: