Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են Ղարաբաղի թեման - Mediamax.am

2159 դիտում

Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են Ղարաբաղի թեման


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հեռախոսազրույցում մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաեւ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով Բաքվի եւ Երեւանի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին: Ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը:

 

Շեշտվել է բախումներից տուժած բնակչության հրատապ խնդիրների լուծման կարեւորությունը:

 

Այս կապակցությամբ նշվել է Ռուսաստանի կողմից ստեղծված Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը: Կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին