Պոմպեո. Արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն» - Mediamax.am

Մարտ 07, 2026
2082 դիտում

Պոմպեո. Արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն»


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր ասել է, որ արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»:

Այդ մասին նա ասել է Վաշինգթոնում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ուրբաթ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իր հանդիպման մասին հարցին:

 

Պոմպեոն ասել է, որ «գործ ունենք բարդ իրավիճակի հետ», որը կարգավորելու համար արտաքին ուժերը չպետք է «յուղ լցնեն» հակամարտության վրա, ինչպես նաեւ զենք մատակարարեն, որպեսզի կողմերը կարողանան դիվանագիտական լուծում գտնել:




Մեր ընտրանին