Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները:
Reuters-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը Թուրքիային մեղադրել է հրադադարի ռեժիմը վիժեցնելու մեջ:
ՀՀ վարչապետն ասել է, որ մինչեւ հրադադարի մասին համաձայնության հասնելը Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնության հասնելուց հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները, նկատել է Փաշինյանը:
«Թուրքիան ամենեւին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետեւ Հարավային Կովկասում Հայաստանը եւ հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արեւելք եւ դեպի հարավ-արեւելք», - ասել է ՀՀ վարչապետը:
«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, եւ այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, ամիսների ընթացքում եւ ավելի երկարաժամկետ՝ դեպի արեւելք», - շեշտել է Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: