Շոյգուն թուրք նախարարին ասել է, որ մտահոգված է զինյալների տեղափոխմամբ - Mediamax.am

4679 դիտում

Շոյգուն թուրք նախարարին ասել է, որ մտահոգված է զինյալների տեղափոխմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «ակտիվ մասնակցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործում»:

«Պաշտպանության նախարարությունը, իր իրավասության շրջանակներում, ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրագործմանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման համար», - ասել են ՌԴ ռազմական գերատեսչությունում:

 

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ մտահոգության առարկա է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխման մասին ստացվող տեղեկատվությունը», - նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունում: Այստեղ հավելել են, որ այդ մտահոգությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահայտել  է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին