Արծրուն Հովհաննիսյան. Այսօր եւ երեկ բեկումնային մարտեր են եղել - Mediamax.am

3630 դիտում

Արծրուն Հովհաննիսյան. Այսօր եւ երեկ բեկումնային մարտեր են եղել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ «այսօր եւ երեկ բեկումնային մարտեր են եղել՝ շատ համառ եւ մեծաքանակ ուժերի կիրառմամբ»:

«Հենց այդ պատճառով էլ դրանք կարող են առաջիկա օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասցնել», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Ողջ օրվա ընթացքում հատկապես հարավային ուղղությամբ ընթացել են համառ եւ դժվարին մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են: Մեր զինուժն ունի հաջողություններ, բայց մարտերը դժվար ու ծանր են: Մեր զորքերը շարունակում են փայլուն կատարել իրենց խնդիրները»,- ներկայացրել է նա:

 

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ «ամենահամեստ հաշվարկներով» այսօր մինչեւ կեսօր հակառակորդը կորցրել է 260-280 զինծառայող եւ ահաբեկիչներ, 60-ից 80 միավոր զրահատեխնիկա է խոցվել։

 

«Սակայն մարտերը շարունակվել են, վստահ եմ, որ այս թվերն աճել են»,- հավելել է նա:

 

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այսօր մի քանի անգամ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը եւ այլ բնակավայրեր ենթարկվել են հրթիռակոծությունների եւ հրետակոծությունների, կան տուժածներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին