Երեւան: Մեդիամաքս: Շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը կարծում է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գիտակցաբար քայլեր չի ձեռնարկել Բաքվում 1990թ. հայկական ջարդերն կանգնացնելու համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գարրի Կասպարովն այդ մասին ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում` գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ բանավիճելով պատմության մեջ Միխայիլ Գորբաչովի դերի մասին:
«Կոտորածներից ու զորքերի տեղակայումից հետո, որոնց մտցնել արդեն պետք չէր, քանի որ արդեն կատարվել էր լիակատար զտում, Յակովլեւը [Քաղբյուրոյի անդամ - Մեդիամաքս] կազմակերպեց իմ եւ Գորբաչովի հանդիպումը: Ես նրան պատմեցի, թե ինչպես էին սպանում մարդկանց: Միակ բանը, որ հուզում էր Գորբաչովին, այն էր, թե ում կնշանակեն Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար` Մութալիբովին, թե Հասանովին: Ահա միակ հարցը, որը նրան հուզում էր»,- հայտարարել է Գարրի Կասպարովը:
Նա ասել է նաեւ, որ «իշխանությունը մնացել էր Մութալիբովի ձեռքերում», «այնտեղ էր ուղարկվել Պոլյանիչկոն խորհրդային զորքերի հետ, «Օղակ» գործողությունն ընթանում էր Ղարաբաղում»: