Երեւան:Մեդիամաքս: «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ ակտիվիստ Սասուն Միքայելյանն այսօր ասել է, որ ԼՂ կարգավորման հարցում փոխզիջումների հնարավորություն չի տեսնում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամլո ասուլիսում նա ասել է, որ «եթե ազատագրված տարածքները հանձնվեն, Ղարաբաղը կարգավիճակ չի ստանա, եւ այդ պատճառով ես փոխզիջման որեւէ հեռանկար չեմ տեսնում»:
Սասուն Միքայելյանի կարծիքով, «իշխանություններն այսօր շատ թույլ դիրքեր ունեն բանակցային գործընթացում»:
«Եթե ցանկանում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, ապա ավելի լավ է` փորձենք կարգավորել ներքաղաքական կարգավիճակը», - ասաց նա, հավելելով, որ պատերազմի տարիներին մեծ դեր խաղաց ժողովրդի համախմբվածությունը:
Սասուն Միքայելյանի գնահատմամբ, պատերազմի վերսկսումը չի բացառվում: Միաժամանակ, ասել է նա, «պետք չէ հուսահատվել կամ վախենալ պատերազմից»: