Արցախում ստեղծվել է «Ազոխի քարանձավ» արգելոցը - Mediamax.am

4325 դիտում

Արցախում ստեղծվել է «Ազոխի քարանձավ» արգելոցը


Լուսանկարը` http://dreamlandarmenia.com/


Երեւան: Մեդիամաքս: Արցախում ստեղծվել է «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցը:

Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաեւ մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը, հայտնել է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:

 

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները եւ գույքը, որպես նվիրաբերություն, փոխանցվել եւ ամրագրվել են «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման եւ պահպանման նպատակով:

 

ԼՂՀ կառավարության որոշմամբ, Արցախում կազմվելու է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, որը մատչելի կդարձնի հանրապետությունում գտնվող հուշարձանների մասին տեղեկությունները:

 

Արցախում գործող հյուրանոցների գնային քաղաքականության բարելավման, զբոսաշրջիկների քանակի վիճակագրության հստակեցման եւ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ԼՂՀ կառավարությունը լրացումներ է առաջարկել «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում, որոնք կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին