Միխայիլ Շվիդկոյ. Կենդանի շփումը կդառնա ամենաթանկ բանը - Mediamax.am

exclusive
7830 դիտում

Միխայիլ Շվիդկոյ. Կենդանի շփումը կդառնա ամենաթանկ բանը

Միխայիլ Շվիդկոյը
Միխայիլ Շվիդկոյը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը`


Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Հայաստանում մասնակցում էր «Մտքերի գագաթնաժողովին»։ Մեդիամաքսը բացառիկ հնարավորություն ունեցավ մի քանի հարց ուղղել նրան։

 

- Մշակույթը դարաշրջանի արտացոլանքն է: Այսօր աշխարհն ապրում է մշտական տեխնոլոգիական հեղափոխություն: Արդի մշակույթի ո՞ր միտումներն են խորհրդանշում դարաշրջանը։

 

- Ինձ թվում է, որ մեծ տեխնոլոգիաների աշխարհում եւ հատկապես նման ահռելի վիրտուալություն ունեցող այսօրվա աշխարհում, որքան էլ զարմանալի է, գնահատվելու է այն, ինչը կունենա մարդասիրորեն «շոշափելի» բովանդակություն: Մարդկային «կենդանի» շփումը կդառնա ամենաթանկ բանը։

 

- Իսկ հնարավո՞ր է, որ համացանցի դարում կորցնենք արվեստը։

 

- Համացանցը հաղորդակցման միջոց է, ազատության ահռելի տարածք։

 

Համացանցի խնդիրն այն է, որ այսօր յուրաքանչյուրը կարող է արվեստագետ դառնալ։ Համացանցում նա կարող է բլոգ վարել, վեպեր գրել։ Նա կարող է ասել․«Ես նկարիչ եմ», «Ես երգիչ եմ», «Ես գրող եմ», «Ես կոմպոզիտոր եմ», «Ես բանաստեղծ եմ»: Այսօր, որքան էլ զարմանալի է, ինչ-որ բան անել չկարողանալը նույնքան պահանջված է, որքան կարողանալը։ Մարդիկ, որոնք ոչինչ չեն կարողանում անել, սովորում են իրենց տեսակին եւ մտածում են՝ «Ինչո՞ւ ոչ, կարելի է եւ այսպես» եւ հավաքում են 14 միլիոն «լայք»։

 

Ինչ վերաբերվում է իրական արվեստին, այսպես, թե այնպես, այն շարունակում է հաղթահարել որոշակի համընդհանուր ստանդարտներ:

 

- Իսկ սադրա՞նքը արվեստում։

 

- Արվեստում չկա սադրանք, քանի որ արվեստն ինքն իրենով սադրանք է։ Այն բացում է սահմանները, ասում է, որ երկու անգամ երկու այնքան էլ երկու անգամ երկու չէ։

Միխայիլ Շվիդկոյը Միխայիլ Շվիդկոյը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Եվ քանի դեռ մարդը գոյություն ունի որպես կենսաբանական էակ, այլ ոչ դրա էլեկտրոնային կրկնօրինակը, արվեստը գոյություն ունի։ Եթե մենք կորցնենք մեզ որպես կենսաբանական էակ, արվեստը կմեռնի։

 

Ուշադրություն դարձրեք, միակ բանը, ինչ երեխաներին չեն սովորեցնում, խաղալն է։ Նրանց սովորեցնում են գդալից ուտել, կարդալ եւ այլն, բայց խաղալ չեն սովորեցնում։

 

Ցանկացած խաղ արվեստ է, այն մեր բնության մեջ է, եւ քանի դեռ մենք ողջ ենք, արվեստը կշարունակի գոյություն ունենալ։

 

- Բայց ինչպիսի՞ն այն կլինի։

 

- Շատ բազմազան։ Բայց, ըստ իս, կգնահատվի այն տեսակը, որտեղ կենդանի մարդը շփվում է կենդանի մարդու հետ։ Որովհետեւ կենդանի շփումը ավելի ու ավելի հազվագյուտ, թանկարժեք երեւույթ է դառնում։ Նման մի անեկդոտ կա․«Հարսանիքը լուռ անցավ, որովհետեւ ռեստորանում վայ-ֆայ կար»։ Սա արդեն դառնում է սովորական։

 

Արվեստը ոչ մի տեղ չի անհետանա, քանի դեռ մենք ցանկություն կունենանք հասկանալ ինքներս մեզ։

 

Միխայիլ Շվիդկոյի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին