Արեւելյան գործընկերությունը ստեղծվել էր «մեզ հետ, կամ մեր դեմ» սկզբունքով, ասել է Լավրովը - Mediamax.am

3770 դիտում

Արեւելյան գործընկերությունը ստեղծվել էր «մեզ հետ, կամ մեր դեմ» սկզբունքով, ասել է Լավրովը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://cdn1.img22.ria.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ԵՄ Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է «մեզ հետ, կամ մեր դեմ» տրամաբանությամբ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարն այդ մասին ասել է «Վեստի» հեռուստածրագրի հետ հարցազրույցում

 

Մեդիամաքս-ը նշում է, որ ժամանակին Հայաստանի եւ ԵՄ-ի ղեկավարները հանդես էին եկել հակառակ գնահատականներով:

 

Այսպես, 2013թ. հուլիսին ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում ասել էր, որ Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի Եվրամիության կամ Ռուսաստանի միջեւ:

 

«Մենք մեր գործընկերներին երբեւէ չենք ասել` դադարեցրեք կամ կրճատեք համագործակցությունը ռուսաստանյան գործընկերների հետ: Ընդհակառակը, մենք հստակ ասում ենք, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ ավանդական կապերի վրա: Նույնը մենք ասել ենք նաեւ Մոսկվայում», -ասել էր Շտեֆան Ֆյուլեն: Նա նշել էր, որ ԵՄ-ն «խրախուսում է համագործակցության շարունակումը Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանը համարում է կարեւոր եւ իր շահերին համապատասխանող»:

 

Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ. ապրիլին «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ասել էր, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրն ուղղված չէ Ռուսաստանի դիրքի թուլացմանը:

 

«Հայաստանը փոքր երկիր է: Նա չի կարող խաղալ դիվանագիտության հետ: Համագործակցության մեր բոլոր ծրագրերի մասին` լինի դա ԵՄ-ի,ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի թե Վրաստանի հետ, մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը, տեղյակ է: Նա ըմբռնումով է մոտենում նրան,ինչ մենք անում ենք: Եթե այդ հարցին նայենք Երեւանի տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ մենք գործընկերային հարաբերությունների զարգացման մեծ ընտրություն չունենք` հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակն ու խնդիրները հարեւանների հետ: Մենք մեր գործընկերներից ոչինչ չենք թաքցնում. դրանում է մեր ուժը»,- նշում էր Տիգրան Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին