ՀՀ քաղաքացիները բրիտանական վիզա ստանալու համար այսուհետ դիմելու են մասնավոր ընկերությանը - Mediamax.am

exclusive
22721 դիտում

ՀՀ քաղաքացիները բրիտանական վիզա ստանալու համար այսուհետ դիմելու են մասնավոր ընկերությանը


ՀՀ քաղաքացիները բրիտանական վիզա ստանալու համար այսուհետ դիմելու են մասնավոր ընկերությանը
ՀՀ քաղաքացիները բրիտանական վիզա ստանալու համար այսուհետ դիմելու են մասնավոր ընկերությանը

Լուսանկարը` http://london-info.info/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վիզաների բաժինն այլեւս չի գործելու:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության գծող ղեկավար Լիլիթ Քալանթարյանը:

 

Միացյալ Թագավորության վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներն այս տարվա ապրիլից պետք է դիմեն մասնավոր ընկերության, որին դեսպանատունը փոխանցել է վիզաների տրամադրման համար թղթաբանությամբ զբաղվելու գործառույթը:

 

«2014-ի ապրիլից այս տարածաշրջանում Միացյալ Թագավորության վիզաների ընդունման կենտրոնի գործերը վարելու է մեր նոր կոմերցիոն գործընկերը՝ Teleperformance ընկերությունը: Այսինքն` ՄԹ վիզա ստանալու համար այսուհետ ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ոչ թե դեսպանատուն, այլ այդ ընկերության երեւանյան գրասենյակ»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը:

 

Լիլիթ Քալանթարյանը պարզաբանել է, որ Teleperformance-ը մասնավոր ընկերություն է, որը միջնորդ է «քաղաքացու եւ Մեծ Բրիտանիայի վիզաների բաժնի միջեւ»: Բոլոր դիմումները շարունակելու են ընդունվել Միացյալ Թագավորության Վիզաների և իմիգրացիայի անձնակազմի կողմից, ինչպես դա արվում է ներկայումս:

 

Նշենք, որ այս նորամուծությունը գործելու է նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում:

 

Նոր փոփոխության համաձայն, 2014-ի ապրիլից այս տարածաշրջանում վիզայի դիմումների կենտրոնի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 59 ֆունտ ստերլինգ` ի հավելում վիզայի վճարի:

 

«Սա գանձվելու է որպես վիզայի հետ կապված ծառայությունների սպասարկման վարձ, իսկ վճարումը կատարվելու է վիզայի վճարի հետ՝ վիզայի դիմումի հանձման համար օր եւ ժամ ստանալու պահին»,- տեղեկացրել է Լիլիթ Քալանթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին