Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը - Mediamax.am

3224 դիտում

Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը


ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը

Լուսանկարը` http://www.defense.gov


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը:

Այցի ընթացքում Էվելին Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ գիտական շրջանակների փորձագետների հետ:

 

«Այցը նախանշում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Էվելին Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը»,- հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին