Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը - Mediamax.am

3010 դիտում

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ Ջեյմս Ուորլիքի հետ քննարկել է առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Միջնորդները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

 

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, եւ վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին