Միրզոյան. Ալիեւի ձեւակերպումը «ամենակառուցողական չէր» - Mediamax.am

Նոյեմբեր 05, 2025
142 դիտում

Միրզոյան. Ալիեւի ձեւակերպումը «ամենակառուցողական չէր»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից «Գյոյչա» բառի կիրառումը «չի տեղավորվում» խաղաղության օրակարգում:

  

«Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձեւակերպումն այսպես էր, որ «ցարական քարտեզներում չկա Սեւան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում՝ կարելի է ասել, որ Ալիեւն ասում է՝ «այսօր չկա Սեւան, կա Գյոյչա»։ Բայց միեւնույնն է`դա ամենակառուցողական ձեւակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ 

 

Ես էլ կարող եմ ասել, որ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սեւան։ Չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետեւ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, եւ հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արտգործնախարարը:

 

Արարատ Միրզոյանը նշել է նաեւ, որ «պետք է խոսել իրական Հայաստանի այսօրվա իրական սահմանների՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին