Ալիեւ. «Ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին» - Mediamax.am

Նոյեմբեր 04, 2025
532 դիտում

Ալիեւ. «Ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությունը»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ալիեւը հայտարարել է.

 

«Ադրբեջանցիները երբեք վարակված չեն եղել անջատողականության հիվանդությամբ։ Մեր ժողովուրդը միշտ ներդրում է կատարել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, եւ ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծել եւ չեն ստեղծի որեւէ պետության կամ որեւէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությունը»։

 

Իր ելույթում Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է.

 

«Մի քանի օրից նշելու ենք մեր փառահեղ հաղթանակի հինգերորդ տարեդարձը։ Կարող եմ ասել, որ պատմության մեջ երբեք չի եղել որեւէ այլ երկիր, որը կհասներ նման փայլուն, ամբողջական եւ բացարձակ հաղթանակի, ինչպիսին մերն էր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին