Երեւան: Մեդիամաքս: Ռուսական ՏԱՍՍ գործակալության աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ, որի դիմաց «կանաչ լույս» կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համար։
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել եւ կոնսենսուսի գալ ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ», - ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ ընթացակարգերը կարող են տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս, բայց «դա տեսանելի հեռանկար է»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը «քայլ առաջ» էր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: