Բաքվում Սպիտակ տան հանդիպումը «պատմական շրջադարձային կետ» են որակում - Mediamax.am

265 դիտում

Բաքվում Սպիտակ տան հանդիպումը «պատմական շրջադարձային կետ» են որակում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ Սպիտակ տանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը «այս տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր»:

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Լաչինում ելույթ ունենալով «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւը՝ անկախ Ադրբեջանի Սահմանադրության հեղինակը» միջազգային կոնֆերանսում ՝ Քյամրան Ալիեւն ասել է.

 

«Վաշինգտոնում կայացած հանդիպումը պատմական շրջադարձային կետ էր Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովման առումով: Այս դիվանագիտական հաջողությունը Ադրբեջանի աճող հեղինակության եւ նախագահ Իլհամ Ալիեւի վճռական քաղաքականության արդյունքն է»: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին