Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել երկխոսության պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջեւ։
Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ում այսօր հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում։
«ԵԱՀԿ-ն ձախողվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբը այսպես էլ չկարողացավ երկխոսության պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջեւ, եւ այն բանից հետո, երբ նրա արեւմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը», - գրել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: