Փաշինյանը Մակրոնին հրավիրել է պետական այց կատարել Հայաստան - Mediamax.am

384 դիտում

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է պետական այց կատարել Հայաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Մեր երկու երկրների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի մասին են վկայում հաստատված բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու երկկողմ համագործակցության` անխտիր բոլոր ուղղություններով իրականացվող արդյունավետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության։ 

 

Գոհունակությամբ եմ ցանկանում ընդգծել, որ մեր երկու երկրների միջեւ փոխգործակցությունն այժմ ընդգրկում է այնպիսի կարեւոր ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու արհեստական բանականությունը։ Այս համատեքստում, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ իր նպաստը բերելու համաշխարհային այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

 

Բարձր ենք գնահատում նաեւ բարեկամ Ֆրանսիայի շարունակական կարեւոր աջակցությունը եւ Ձեր անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տեւական խաղաղության հաստատմանը։ 

 

Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին