Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կառավարությունից հայտնում են, որ այսօր նախատեսված է նրա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի եւ Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։
Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մայիսին Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էր Անտոնիու Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Նրանք քննարկվել էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարեւորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեփոխումների ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ «ապահովելով համագործակցության նոր եւ արդյունավետ փուլ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: