Փաշինյանը hայ-ռուսական կապերի զարգացման համոզմունք է հայտնել - Mediamax.am

956 դիտում

Փաշինյանը hայ-ռուսական կապերի զարգացման համոզմունք է հայտնել


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, Փաշինյանը նշել է.

 

«Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։

 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կզարգանան եւ կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության»։

 

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության եւ հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։

 

Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ հետեւողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը եւ երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին