Փաշինյանը հանդիպել է Եվրամիության ղեկավարների հետ - Mediamax.am

1424 դիտում

Փաշինյանը հանդիպել է Եվրամիության ղեկավարների հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարեւորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեփոխումների ոլորտներում:

 

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետեւողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր եւ արդյունավետ փուլ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

«Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ:

 

Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել եւ կարեւոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաեւ ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարեւորությունը:

 

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին