ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է՝ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի ֆորումին - Mediamax.am

2339 դիտում

ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է՝ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի ֆորումին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 11-12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

ԱԳՆ-ից հայտնել են, որ աշխատանքային այցի շրջանակում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ:

 

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցել է նաեւ 2022 եւ 2024 թվականներին:

 

Համաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբայովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին