Արարատ Միրզոյանը նշված է Անթալիայի ֆորումի մասնակիցների ցանկում - Mediamax.am

1817 դիտում

Արարատ Միրզոյանը նշված է Անթալիայի ֆորումի մասնակիցների ցանկում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 11-ից 13-ը Թուրքիայում տեղի կունենա ամենամյա Անթալիայի դիվանագիտական համաժողովը:

Համաժողովի մասնակիցների ցանկում նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանի ԱԳՆ-ն Անթալիայի համաժողովին նախարարի մասնակցության մասին տեղեկություն առայժմ չի հաղորդել:

 

Մասնակիցների ցանկում նշվում է նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցել է 2024 եւ 2022 թվականներին:

 

Համաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբայովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին