Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «Մոսկվայում բարձր են գնահատել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում գրանցված առաջընթացը»:
Հայկական կողմը հեռախոսազրույցից մանրամասներ առայժմ չի հայտնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: