Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-ից 26-ը պաշտոնական այցով կլինի ԱՄՆ-ում, որտեղ կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այս այցը թուրքական դիվանագիտության ղեկավարի համար առաջինը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից հետո։
Անադոլու լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Անկարայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների մակարդակով առաջիկա այցերի նախապատրաստումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ինչպիսիք են իրավիճակը Ուկրաինայում, Պաղեստինում եւ Սիրիայում, ինչպես նաեւ այդ ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Ֆիդանը կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային խնդիրների վերաբերյալ եւ կընդգծի աջակցությունը Սիրիայի կայունությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նախատեսվում է նաեւ քննարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման, հումանիտար համագործակցության ամրապնդման եւ տարածաշրջանի վերականգնման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: