ԱՄՆ-ն ողջունում է «պատմական համաձայնագրի» բանակցությունների ավարտը - Mediamax.am

640 դիտում

ԱՄՆ-ն ողջունում է «պատմական համաձայնագրի» բանակցությունների ավարտը


Լուսանկարը` tagesschau.de


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների ավարտը «պատմական խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ։

Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարքո Ռուբիոյի հայտարարության մեջ։

 

«Սա հնարավորություն է երկու երկրների համար՝ շրջել տասնամյակներ տեւած հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի մասին նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։

 

Ժամանակն է խաղաղության պարտավորություն ստանձնել, ստորագրել եւ վավերացնել համաձայնագիրը եւ ազդարարել բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասի ժողովուրդների համար», - ասվում է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին