Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Մեդիամաքսին ասել է, որ «3+3» հարթակի հարցում Երեւանն «այս պահին առաջնորդվում է 2024թ. հոկտեմբերին կայացած նախարարական հանդիպման համատեղ կոմյունիկեով»:
Անի Բադալյանն այդ մասին ասել է՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի արտաքիր գործերի նախարար Սերգեյ Լավրովի փետրվարի 19-ի ելույթը ՌԴ Պետական դումայում, որի ընթացքում նա ասել էր, որ «3+3» ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) վերջին հանդիպմանը «որոշում է կայացվել այս խորհրդատվական հարթակը ավելի կառուցվածքային կազմակերպության վերածելու մասին»։
«Այս պահին առաջնորդվում ենք նախորդ տարվա հոկտեմբերին կայացած նախարարական հանդիպման համատեղ կոմյունիկեով, որը նախատեսում է համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շրջանակը:
Այս պահին ՀՀ դիրքորոշման հիմքը համաձայնեցված եւ համատեղ ընդունված կոմյունիկեն է», - ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: