«Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից» - Mediamax.am

4161 դիտում

«Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ասել է, որ «Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին եւ չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում ստանձնած պարտավորություններից»:

«Ռուսաստանը հավատարիմ է պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակում:

Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից։ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ եւ պարենային անվտանգության երաշխավորը»,- «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ընթացքում նշել է նա:

 

Միխայիլ Գալուզինն ասել է նաեւ, որ Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ:

 

«Ինչպես եւ նախկինում, չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը բոլոր ուղղություններով: Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարեւոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին»,- եզրափակել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին