Միրզոյան. Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնահերթություն չէ - Mediamax.am

Մարտ 06, 2026
5569 դիտում

Միրզոյան. Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնահերթություն չէ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն:

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ: Թուրքիայի հետ Հայաստանը երկխոսում է առանց նախապայմանների»,- Ազգային ժողովում ասել է ԱԳ նախարարը:

 

Նա լավատես է, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում։

 

Հարցին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ՀՀ ԱԳՆ օրակարգում կա՞, Արարատ Միրզոյանն ասել է.

 

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ:

 

Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»:




Մեր ընտրանին