Միրզոյան. Հայաստանը «3+3» հարթակում չի բանակցելու Ադրբեջանի հետ - Mediamax.am

162 դիտում

Միրզոյան. Հայաստանը «3+3» հարթակում չի բանակցելու Ադրբեջանի հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «չկա առաջարկ՝ «3+3»-ը դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հարթակ»:

«Սեղանին նման առաջարկ չկա, բայց եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձեւաչափը, բոլոր ուղղություններով՝ եւ սահմանազատման, եւ խաղաղության պայմանագրի շուրջ, եւ հարաբերությունների կարգավորման»,- Ազգային ժողովում ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ «ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ՝ «3+3»-ի, տարբեր երկրների նախարարներն օգտագործում են առիթն ու երկկողմ հանդիպումներ անցկացնում».

 

«Այս անգամ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել՝ հնարավորինս մոտեցնելով պայմանագրի շուտափույթ կնքումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին