Փաշինյան. ՀՀ եւ ՌԴ միջեւ վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել - Mediamax.am

555 դիտում

Փաշինյան. ՀՀ եւ ՌԴ միջեւ վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել


Լուսանկարը` rg.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ վերջին ամիսներին երկու երկրի միջեւ ակտիվ քաղաքական երկխոսություն է գրանցվել:

«Շատ ուրախ եմ փաստել, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել: Վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր այցելել Հայաստան, այցի ընթացքում բովանդակալից քննարկում է տեղի ունեցել օրակարգային բոլոր հարցերի շուրջ։

 

Հոկտեմբերի սկզբին Երեւանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակում մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 22-24-ը Նիկոլ Փաշինյանին սպասում է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

 

«Սպասում եմ քեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ՝ դա կլինի եւ՛ օգտակար, եւ՛ հետաքրքիր: BRICS-ի գագաթնաժողովում շատ շփումներ են սպասվում:

 

Երկկողմ հանդիպում կանցկացնենք, եւ հնարավորություն կընձեռվի զրուցելու մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին