Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում չի նախատեսվում - Mediamax.am

1215 դիտում

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում չի նախատեսվում


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը «դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունը լուծելու համար»:

«Նման գաղափար կար, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չստացավ», - ասել է նա լրագրողների հետ զրույցում:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանում են՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

 

Այսօր Մոսկվայում կայանալու են Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին