Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում»:
«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ. ՀԱՊԿ-ից ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը լինել չի կարող:
Հակառակը, կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը: Այս դիրքորոշումը մենք համբերատար կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:
Միաժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է.
«Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ այն մեր մոտ գործընկերն է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: