Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության եւ հետագա գոյության համար»:
«Մենք ՀԱՊԿ–ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ–ը չի ապահովում ՀՀ նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, այլեւ այն պատճառով, որ ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։
«Մենք մտածում էինք, թե տարածաշրջանում կարող ենք ապրել փակ սահմաններով, ու հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցները կապահովեն մեր անվտանգությունը։ Սակայն այդ երրորդ երկրներն ունեն իրենց շահերը եւ իրենց շահի համար կարող են գործել այնպես, ինչպես ուզում են»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: