USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան - Mediamax.am

3161 դիտում

USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ-USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից 11-ը կայցելի Հայաստան:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ ասված է, որ այցի նպատակն է «հաստատել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին եւ առաջ մղել Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը»։

 

Սամանթա Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեղահանված անձանց հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին