Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու ազդանշան չի ուղարկել - Mediamax.am

Մարտ 07, 2026
2990 դիտում

Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու ազդանշան չի ուղարկել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը որեւէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

 

«Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից կամ թուլացնել իր մասնակցությունը»,- նշել է Լեբեդեւը։

 

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի պաշտոնյաները ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայտարարություններ անելիս խոսել են ԱՊՀ եւ ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։

 

«Անկեղծորեն ուրախ եմ դրա համար եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։




Մեր ընտրանին