ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան - Mediamax.am

2811 դիտում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան


Լուսանկարը` https://www.state.gov/


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 17-ից 19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման։

Նա կմասնակցի ժողովրդավարության հարցերով տեղական կառավարման մարմինների հայ-ամերիկյան ֆորումին եւ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

 

«Այս այցը արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի ամրապնդումը շարունակելու մեր մտադրությունը», - նշել են Պետդեպարտամենտում։

 

Վերման կգլխավորի դաշնային եւ տեղական պաշտոնյաների պատվիրակությունը, որոնք ներկայացնում են Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան եւ Փենսիլվանիան:

 

Նրան կուղեկցեն քաղաքային եւ պետական դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը եւ Առեւտրի եւ բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին