Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երեւան - Mediamax.am

2776 դիտում

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երեւան


Լուսանկարը` minsk.by


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երեւան՝ խորհրդակցությունների:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»:

 

«Ես պե՞տք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ՝ այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,- Ազգային ժողովում ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանն ասել է, որ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը» հայտարարել էր, որ սատարել է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ ակնարկելով Լուկաշենկոյին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին