Խամենեի. ՀՀ եւ Իրանի հարաբերությունների զարգացման հակառակորդներ կան - Mediamax.am

2920 դիտում

Խամենեի. ՀՀ եւ Իրանի հարաբերությունների զարգացման հակառակորդներ կան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացումը հակառակորդներ ունի։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին Ալի Խամենեին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը ժամանել էր Իրան՝ մասնակցելու ավիավթարի հետեւանքով զոհված նախագահ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը։

 

Գերագույն առաջնորդը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի փոխնախագահ Մոհամադ Մոխբարի ղեկավարությամբ։

 

Ալի Խամենեին ասել է, որ հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր վերաբերվում Հայաստանի սահմանների հարցերին, եւ այդ «զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակաբար հաշվի առնել»։

 

«Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- ընդգծել է Խամենեին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին