Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում վերականգնել եռակողմ մեխանիզմները - Mediamax.am

1247 դիտում

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում վերականգնել եռակողմ մեխանիզմները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմները, այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ վաղուց հասունացել է ժամանակը վերականգնելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը։ Կոչ ենք անում գործընկերներին դրսեւորել քաղաքական կամք, վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը այն ձեւաչափերում, որոնցում Ռուսաստանի աջակցությամբ սկսվել են ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծումների որոնումը, ներառյալ սահմանազատումը, տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների ապաշրջափակումը եւ խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան։

 

«Ի տարբերություն Եվրամիության եւ ԱՄՆ-ի, որոնք զբաղվում են մեկ կողմից զիջումներ կորզելով եւ մյուս կողմի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով, մենք միշտ հանդես ենք եկել առկա տարաձայնությունների համապարփակ, փոխզիջումային կարգավորման օգտին՝ ի շահ Կովկասում կայուն խաղաղության եւ բարգավաճման հաստատման։ Մեր առաջարկը մնում է բանակցությունների սեղանին»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին