ՌԴ ԱԳՆ. ԵՄ-ի հետ վիզաների չեղարկումը կազդի Հայաստանի անվտանգության վրա - Mediamax.am

4859 դիտում

ՌԴ ԱԳՆ. ԵՄ-ի հետ վիզաների չեղարկումը կազդի Հայաստանի անվտանգության վրա


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Եվրամիության միջեւ առանց վիզաների ռեժիմի սահմանումը կհանգեցնի Հայաստանից խոստումնալից երիտասարդների արտահոսքին եւ բացասաբար կանդրադառնա երկրի անվտանգության եւ տնտեսության վրա»։

«Դա երեւում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ-ին արդեն միացած Բալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի օրինակներով, որոնց բնակչությունը զանգվածաբար հոսում է դեպի ավելի բարեկեցիկ երկրներ՝ ցածր վարձատրվող աշխատանքի», - Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են ՏԱՍՍ-ին:

 

Մեդիամաքսը նշում է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին բանակցությունների մեկնարկի ժամկետը դեռ որոշված չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին