Ալիեւ. «Մոսկվայի հետ մեր կապերը որակապես նոր մակարդակի են հասել» - Mediamax.am

4104 դիտում

Ալիեւ. «Մոսկվայի հետ մեր կապերը որակապես նոր մակարդակի են հասել»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել»։

«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, եւ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք փոխգործակցել ենք, մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը միշտ հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում են նաեւ մեր երկրների հասարակությունները»,- ասել է Ալիեւը՝ Բաքվում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։

 

«Մեր դաշնակցային փոխգործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների։ Դա նաեւ կարեւոր գործոն է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին