Զախարովան խոսել է Ադրբեջանում «հասարակության կոնսոլիդացիայի» մասին - Mediamax.am

2678 դիտում

Զախարովան խոսել է Ադրբեջանում «հասարակության կոնսոլիդացիայի» մասին


Լուսանկարը` ukraina.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) զեկույցը՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այսօր ելույթ ունենալով ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովներից մեկի նիստում, Զախարովան ասել է.

 

«Թեկնածուների թիվը, նրանց հարթակները՝ ոչինչ կարեւոր չէ, բացի մի բանից՝ քաղաքական նպատակներից։ Մի հարց ունեմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին. նրանք որեւէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի մասին։ Կարծում եմ, ոչինչ չեն լսել: Իսկ եթե չեն լսել, ուրեմն պատկերացում չունեն, թե ինչպես է պետք դիտարկել ընտրությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին