Ալիեւը ՀՀ ղեկավարներին կոչ է արել «հետեւություններ անել պատմության դասերից» - Mediamax.am

6171 դիտում

Ալիեւը ՀՀ ղեկավարներին կոչ է արել «հետեւություններ անել պատմության դասերից»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հետեւություններ անի պատմության դասերից»։

«Արեւմուտքում այսօր տիրում են երկակի ստանդարտներ։ Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Եվ մենք կշարունակենք անել այն, ինչ անում էինք նախկինում։ Եվ Հայաստանի ղեկավարությունը պետք է հետեւություններ անի պատմության այս դասերից եւ վարվի այնպես, որպեսզի չառաջացնի մեր զայրույթը»,- ասել է Ալիեւը ամանորյա ուղերձում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին