Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները փոխվել են պատերազմում մեր տարած հաղթանակի հետեւանքով»:
Ելույթ ունենալով «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» համաժողովում՝ Ալիեւը հիշեցրել, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն ասում էր, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի:
«Հիմա Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, եւ նա դա անում է միայն այն պատճառով, որ մենք հաղթել ենք պատերազմում: Խաղաղության պայմանագիրը շատ կարեւոր է, բայց Ադրբեջանի համար կարեւոր է վստահ լինել, որ երբ Հայաստանում հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, այդտեղ որեւէ երկիմաստություն չկա:
Բայց գաղափարախոսությունը Հայաստանում չի փոխվել: Միակ տարբերությունը Հայաստանի կառավարության եւ ընդդիմության միջեւ այն է, որ Փաշինյանը գիտակցում է, որ եթե Հայաստանի կրկին հավակնի Ադրբեջանի տարածքներին, մենք նորից կջախջախենք նրանց: Իսկ ընդդիմությունը ցանկանում է, որ դա տեղի ունենա, քանի որ նրանք ցանկանում են ազատվել Փաշինյանից», - ասել է Իլհամ Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: