Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները - Mediamax.am

2739 դիտում

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայացած հանդիպմանը հաստատել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։  

 

Գերատեսչությունում նշել են, որ կողմերն անդրադարձել են նաեւ «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին»։

 

«Քննարկվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը։

 

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային, այդ թվում՝ Կասպյան հնգյակում համագործակցության հարցերի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին