Երեւանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնություն տրամադրելու փաստաթուղթը - Mediamax.am

3024 դիտում

Երեւանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնություն տրամադրելու փաստաթուղթը


Լուսանկարը` https://www.belta.by/


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր ասել է, որ «Հայաստանը խնդրել է կազմակերպության գործընկերներին օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու փաստաթուղթը»։

«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցների կողմից փաստաթղթին ներկայացվող աջակցությանը, որեւէ հետաքրքրություն չցուցաբերեց փաստաթղթի նկատմամբ, առավել եւս՝ մեր աշխատանքի վերջին մասում խնդրեցին ընդհանրապես հանել օրակարգից»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 

Նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, իսկ նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին